Օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը՝ Հայաստանի դրոշակակիր

18:44   12 օգոստոսի, 2012

Լոնդոնի Oլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրը կլինի Խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցին հայտնեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ, Լոնդոնի Օլիմպիական խաղերում Հայաստանի մարզական պատվիրակության հանձնակատար Դերենիկ Գաբրիելյանը:

Այսօր, օգոստոսի 12-ին Երեւանի ժամանակով 00:00-ին կսկսվի 30-րդ Օլիմպիական խաղերի փակման արարողությունը:

«Ճիշտ է, բոլորիս տրամադրությունը ընկած է, քանի որ պարտություններ ունեցանք, այսօր էլ ազատ ոճային ըմբիշներից մեր վերջին ներկայացուցիչը մեր պարտվեց, բայց այդքան չենք տխրում, քանի որ ունեցանք փոխչեմպիոն:
Մեր պատվիրակությունով որոշեցին եւ եկանք ընդհանուր հայտարարի, որ այսօր փակման արարողության ժամանակ Հայաստանի դրոշը պետք է տանի Արսեն Ջուլֆալակյանը: Սպորտային կանոնադրության սկզբունքներով դրոշը տանում է տվյալ պետության հաղթող մարզիկը: Քանի որ Արսեն Ջուլֆալակյանը փոխչեմպիոնն է՝ նա կստանձնի դրոշակակրի դերը»,- ասաց Դերենիկ Գաբրիելյանը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.