Չեմպիոնների լիգա. Էդին Ջեկոն՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

15:35   26 հոկտեմբերի, 2018

Իտալական «Ռոմայի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

ՈւԵՖԱ-ի կայքում անցկացված քվեարկության արդյունքում Ջեկոն առաջ է անցել Մոհամեդ Սալահից («Լիվերպուլ»), Դավիդ Սիլվայից («Մանչեսթեր Սիթի») եւ Աշրաֆ Հակիմիից («Բորուսիա Դ.»):

Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ տնային խաղում (3:0) Ջեկոն դարձել էր դուբլի հեղինակ եւ կատարել գոլային փոխանցում: Չեմպիոնների լիգայի նախորդ 2 տուրերի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը ձեռքի վնասվածքի պատճառով բաց թողեց այս տուրը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։