ԵԼ. Մխիթարյանը մասնակցեց «Արսենալի» հաղթանակին, օրվա արդյունքները (տեսանյութ)

22:49   25 հոկտեմբերի, 2018

Ֆուտբոլի Եվրոպայի լիգա խմբային փուլի երրորդ տուրում Լոնդոնի «Արսենալը» Պորտուգալիայում հյուրընկալվեց Լիսաբոնի «Սպորտինգին»: Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմն առավելության հասավ 1:0 հաշվով (տեսանյութ) անգլիացի հարձակվող Դենիել Ուելբեքի խփած միակ գոլի շնորհիվ:  Անգլիական թիմի մեկնարկային կազմում է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն անցկացրեց ամբողջ խաղը:

E խմբի մյուս խաղում ուկրաինական «Վորսկլան» 1:0 հաշվով հաղթեց ադրբեջանական «Ղարաբաղին»:

«Արսենալը» 9 միավորով խմբի առաջատարն է: «Սպորտինգը» երկրորդ տեղում է՝ 6 միավոր: «Վորսկլան» ունի 3 միավոր, «Ղարաբաղը» 3 պարտություն է կրել:

Եվրոպայի լիգա, երրորդ տուր

A խումբ

«Լարնակա» - «Լուդոգորեց»՝ 1:1

«Ցյուրիխ» - «Բայեր»՝ 3:2

B խումբ

«ՌԲ Լայպցիգ» - «Սելթիկ»՝ 2:0

«Զալցբուրգ» - «Ռուսենբորգ»՝ 3:0

C խումբ

«Կոպենհագեն» - «Սլավիա Պրահա»՝ 0:1

«Զենիթ» - «Բորդո»՝ 2:1

D խումբ

«Անդերլեխտ» - «Ֆեներբահչե»՝ 2:2

«Սպարտակ Տրնավա» - «Դինամո Զագրեբ»՝ 1:2

E խումբ

«Սպորտինգ Լիսաբոն» - «Արսենալ»՝ 0:1

«Ղարաբաղ» - «Վորսկլա»՝ 0:1

F խումբ

«Դյուդելանժ» - «Օլիմպիակոս»՝ 0:2

«Միլան» - «Բետիս»՝ 1:2 (տեսանյութ)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։