ՉԼ. «Բավարիան» հաղթեց Աթենքում, «Վալենսիան» 1 միավորով բավարարվեց Շվեյցարիայում (տեսանյութ)

22:46   23 հոկտեմբերի, 2018

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում մեկնարկել է խմբային փուլի երրորդ տուրը: E խմբում Գերմանիայի չեմպիոն «Բավարիան» Աթենքում մրցեց հունական ԱԵԿ-ի հետ եւ հաղթեց Խավի Մարտինեսի եւ Ռոբերտ Լեւանդովսկու գոլերի շնորհիվ՝ 2:0:

H խմբում իսպանական «Վալենսիան» Շվեյցարիայում հյուրընկալվեց Բերնի «Յանգ Բոյզին» եւ բավարարվեց մեկ միավորով: Թիմերը մեկական գոլ փոխանակեցին:

Չեմպիոնների լիգա, երրորդ տուր

E խումբ

ԱԵԿ - «Բավարիա»՝ 0:2 (տեսանյութ)

Խավի Մարտինես, 61, Ռոբերտ Լեւանդովսկի, 64

«Այաքս» - «Բենֆիկա»՝ 23:00 (Երեւանի ժամանակ)

H խումբ

«Յանգ Բոյզ» - «Վալենսիա»՝ 1:1

Գիյոմ Օարո, 55, 11մ - Միշի Բատշուայի, 26

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Յուվենտուս»՝ 23:00

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։