Արոնյանը 18 քայլում ոչ ոքի խաղաց Գելֆանդի հետ

19:02   23 հոկտեմբերի, 2018

Բրիտանական Մեն կղզում անցկացվող Isle of Man շախմատային մրցաշարի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդի հետ եւ 18-րդ քայլում բավարարվեց ոչ ոքի արդյունքով: Արոնյանն ու Գելֆանդը վաստակել են 3-ական միավոր: Երեք տուրից հետո 3-ական միավոր վաստակած 5 առաջատարների մասնակցությամբ պարտիաները դեռ չեն ավարտվել:

Isle of Man-ին մասնակցում են 37 երկրների 165 շախմատիստներ, այդ թվում՝ 75 գրոսմայստեր: Մրցաշարի մասնակիցների թվում են նաեւ աշխարհի նախկին չեմպիոններ Վիշվանաթան Անանդը եւ Վլադիմիր Կրամնիկը, ամերիկացիներ Ուեսլի Սոն ու Հիկարու Նակամուրան, ռուսաստանցիներ Սերգեյ Կարյակինը եւ Ալեքսանդր Գրիշչուկը: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։