Հայաստանը եւս մեկ մեդալ նվաճեց ԵԱ-ում

17:51   23 հոկտեմբերի, 2018

Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականի համար երկամարտի արծաթե մեդալ է նվաճել 77 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը, որը պոկում վարժությունում 146 կգ արդյունքով գրավեց առաջին տեղը, իսկ հրում վարժությունում 180 կգ-ով՝ երկրորդ տեղը: Երկամարտում Ռաֆիկ Հարությունյանի 326 կգ-ն 1 կգ է հետ հաղթողի կոչումը նվաճած բելառուս Իհար Լոզկայի արդյունքից:

Կանանց մինչեւ 23 տարեկանների 63 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Իզաբելլա Յայլյանը դարձել էր բրոնզե մեդալակիր՝ երկամարտում հավաքելով 204 կգ (94+110):

Տղամարդկանց մինչեւ 20 տարեկանների պայքարում Հայաստանի թիմի համար արծաթե մեդալ էր նվաճել 69 կգ քաշային Արմեն Գրիգորյանը, որը երկամարտում ցույց է տվել 301 կգ (136+165) արդյունք:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։