Ուսեյն Բոլթը մերժել է ավստրալական ֆուտբոլային ակումբին

11:45   23 հոկտեմբերի, 2018

100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր, վազորդի կարիերան ավարտած Ուսեյն Բոլթը չի ընդունել ավստրալական «Սենթրալ Քոսթ Մարիներս» ֆուտբոլային ակումբի առաջարկը՝ կնքել պրոֆեսիոնալ պայմանագիր տարեկան 150 հազար դոլար վարձատրությամբ: Ջամայկացի մարզիկը հրաժարվել է, քանի որ ակնկալել է տարեկան 3 միլիոն դոլար վարձատրություն, հաղորդում է Fox Sports-ը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին կայացած «Մաքարտուր Վեստ Քոսթ Յունայթեդի» դեմ Ավստրալիայի առաջնության նախամրցաշրջանային խաղում ջամայկացի նախկին արագավազորդը դարձել էր դուբլի հեղինակ: 57-րդ րոպեին Բոլթն առաջին գոլն էր խփել պրոֆեսիոնալ ֆուտբոլում, իսկ 11 րոպե անց աչքի է ընկել եւս մեկ անգամ: «Սենթրալ Քոսթ Մարիներսը» հաղթել էր 4:0 հաշվով, իսկ նախկին աթլետն առաջին անգամ հանդես էր եկել մեկնարկային կազմում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։