14:15 12 օգոստոսի, 201230-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին երեք մեդալ՝ մեկ արծաթե, երկու բրոնզե:
Հայաստանի պատվիրակության առաջին մեդալը նվաճեց Հռիփսիմե Խուրշուդյանը: Ծանրամարտի կանանց +75 կգ քաշային կարգի մրցաշարում Հռիփսիմեն երկամարտում գրանցեց 294 (128+166) կգ արդյունք՝ զբաղեցնելով երրորդ տեղը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 74 կգ քաշային կարգում հանդես եկած Արսեն Ջուլֆալակյանը կիսաեզրափակիչում տապալեց ադրբեջանցի Էմին Ահմադովին եւ դուրս եկավ եզրափակիչ, որտեղ պարտվեց ռուսաստանցի Ռոման Վլասովին՝ դառնալով օլիմպիական փոխչեմպիոն:
Հունահռոմեական ոճի ըմբիշ Արքուր Ալեքսանյանը, քառորդ եզրափակիչում պարտվելով օլիմպիական չեմպիոն Խասեմ Խոլամրեզա Ռեզայիին (Իրան), հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար: 22-ամյա Ալեքսանյանը վստահ հաղթանակներ տարավ թուրք եւ կուբացի ըմբիշների նկատմամբ՝ նվաճելով բրոնզե մեդալը:
Հայաստանի մյուս 22 ներկայացուցիչներն անհաջող հանդես եկան:
Հիշեցնենք, որ 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերում Հայաստանը նվաճել էր վեց բրոնզե մեդալ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.