«Բարսելոնան» երկարաձգել է Էռնեստո Վալվերդեի հետ պայմանագիրը

17:31   22 հոկտեմբերի, 2018

«Բարսելոնան» մեկ մրցաշրջանով երկարաձգել է թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի հետ գործող պայմանագիրը: Այդ մասին հայտարարել է կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն:

«Ցանկանում եմ, որ ամեն բան հստակ լինի: Վալվերդեի պայմանագիրն ուժի մեջ է այս եւ հաջորդ մրցաշրջաններում, եւ կողմերը կարող են այն խզել փոխհատուցում վճարելու դեպքում: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019/20 մրցաշրջանի ավարտը: Էռնեստոն հրաշալի է կատարում իր աշխատանքը: Առաջին մրցաշրջանը հիանալի էր, թեեւ Հռոմում կրած պարտությունը փչացրեց այն, սակայն մենք գոհ են Վալվերդեի աշխատանքից: Նա խելացի մարզիչ է եւ ունի հստակ պատկերացում թիմի խաղը կազմակերպելու հարցում»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է mundodeportivo.com-ը:

Հիշեցնենք, որ Էռնեստո Վալվերդեն 2017 թվականի մայիսին է գլխավորել «Բարսելոնան»: Նրա նախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2019-ի ամառը եւ ուներ մեկ տարով երկարաձգելու հնարավորություն:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։