12:52 22 հոկտեմբերի, 20182013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը հաղթանակով մեկնարկեց Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:
70 կգ քաշային Սաֆարյանը պայքարը սկսեց որակավորման փուլից, որտեղ 4:1 հաշվով հաղթեց հունգարացի Նորբերտ Լուկաշին: Հայ ըմբիշի հաջորդ մրցակիցը կլինի Իսրայելի ներկայացուցիչ Էրմաչ Հասանովը:
Հոկտեմբերի 22-ին Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ կմտնի նաեւ Գեորգի Կետոեւը (97 կգ), որը կմեկնարկի որակավորման փուլից՝ մրցելով ղազախ Մամեդ Իբրագիմովի հետ:
Նախօրեին պայքարի մեջ մտած ու մեկնարկային փուլում պարտություն կրած Միհրան Ջաբուրյանը (57 կգ) հնարավորություն է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար: Ջաբուրյանին 10:0 հաշվով հաղթած ռուսաստանցի Զավուր Ուգուեւը դուրս է եկել եզրափակիչ: Առաջին սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշը կհանդիպի կուբացի Անդրեու Օրտեգայի հետ:
Հիշեցնենք, որ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում հանդես էին եկել նաեւ Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (74 կգ) եւ Գրիգոր Գրիգորյանը (79 կգ), որոնք մեդալ չէին նվաճել: Գրիգորյանը 2 հաղթանակներից հետո պարտություն էր կրել քառորդ եզրափակիչում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.