«Ռեալը» կողմնորոշվել է Լոպետեգիին փոխարինողի հարցում

20:09   22 հոկտեմբերի, 2018

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունն առաջիկայում կարող է հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Խուլյեն Լոպետեգիին:

Marca-ի համաձայն՝ իսպանացի մասնագետին փոխարինելու գլխավոր թեկնածուն է արգենտինացի Սանտյագո Սոլարին, որը 2016 թվականից գլխավորում է «Ռեալի» երիտասարդական թիմը: Սոլարին «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ է եւ Արքայական ակումբում խաղացել է 2000-2005-ը:

Լոպետեգիին փոխարինելու թեկնածու է համարվում նաեւ Իտալիայի ազգային հավաքականի, Թուրինի «Յուվենտուսի» ու Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, որը գործազուրկ է այս պահին:

Հիշեցնենք, որ բոլոր մրցաշարերում «Ռեալը» չի հաղթել նախորդ 5 խաղերում՝ կրելով 3 անընդմեջ պարտություն:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։