«Արսենալի» հավանական մեկնարկային կազմը (ֆոտո)

10:17   22 հոկտեմբերի, 2018

Daily Star-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» հավանական մեկնարկային կազմը «Լեսթերի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 9-րդ տուրի խաղում: Պարբերականը ենթադրում է, որ Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմնա Ունաի Էմերիի գլխավորած թիմի փոխարինողների թվում:

«Արսենալ». Բերնդ Լենո, Հեկտոր Բելերին, Շկոդրան Մուստաֆի, Ռոբ Հոլդինգ, Նաչո Մոնրեալ, Լուկաս Տորեյրա, Գրանիտ Ջակա, Մեսութ Օզիլ, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, Աարոն Ռեմզի, Ալեքսանդր Լյակազեթ։

Հոկտեմբերի 22-ին «Արսենալի» խաղադաշտում կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 23:00-ին: Պրեմյեր լիգայի 8-րդ տուրից հետո «Արսենալը» 18 միավորով 5-րդ տեղում է, իսկ «Լեսթերը» 12 միավորով 11-րդն է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։