13:18 21 հոկտեմբերի, 2018Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ օրը (ուղիղ եթեր) Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ մտավ Վալոդյա Ֆրանգուլյանը:
65 կգ քաշային կարգի որակավորման գոտեմարտում հայ ըմբիշը մրցեց Լեհաստանի ներկայացուցիչ Մագոմեդմուրադ Գաջիեւի հետ եւ պարտություն կրեց 2:9 հաշվով՝ չկարողանալով դուրս գալ 1/8 եզրափակիչ:
Առաջնության առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչ Վալտեր Մարգարյանը 74 կգ քաշային կարգի 1/16 եզրափակիչում 4:10 հաշվով պարտվել էր բելառուս Ազամատ Նուրիկովին եւ լքել պայքարը:
Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաեւ Միհրան Ջաբուրյանը (57 կգ), 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ) եւ Գեորգի Կետոեւը (97 կգ):
Հոկտեմբերի 21-ին Միհրան Ջաբուրյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից: Նրա մրցակիցը կլինի ռուսաստանցի Զավուր Ուգուեւը: Գրիգոր Գրիգորյանը որակավորման փուլում կմրցի Ռումինիայի ներկայացուցիչ Օմարասխաբ Նաժմուդինովի հետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.