Երեւան-2800. Մեկնարկել է ամենամյա հեծանվավազքը

13:03   21 հոկտեմբերի, 2018

Երեւանի 2800-ամյակի կապակցությամբ մեկնարկել է ամենամյա հեծանվավազքը, որին մասնակցում է նաեւ Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը:

Հեծանվավազքին մասնակցում է 100-ից ավել հեծանվորդ: Հեծանվավազքի երթուղին մեկնարկում է Շահումյան հրապարակից, անցնելու է Վ. Սարգսյան-Ամիրյան- Մաշտոց-Կորյուն, Աբովյան-Հանրապետության Հրապարակ-Տիգրան Մեծ փողոցներով եւ ավարտվելու է Էրեբունի թանգարանի հարակից տարածքում:

«Սա իմ սիրելի մարզաձեւերից մեկն է: Հորդորում եմ բոլոր երեւացիներին, ինչպե նաեւ հայաստանցիներին, հաճախ զբաղվել սպորտով: Հեծանիվը նաեւ փոխադրամիջոց է, նաեւ օգնում է առողջ լինել: Սա քաղաքային մշակույթ պետք է դառնա: Ամեն ինչ անելու ենք, որ զարգացնենք հեծանվասպորտը եւ հեծանիվով երթեւեկելը: Այսօր շատ կարեւոր օր է մեզ համար: Շնորհավորում եմ բոլոր երեւանցիերին: Միասին պետք է կերտենք մեր քաղաքի նոր պատմությունը: Սիրով ընդունեցի հեծանվավազքին մասնակցելու հրավերը: Միասին կանցնենք երթուղին եւ կավարտենք Էրեբունի թանագարանի մոտ»,- ասաց Հայկ Մարությանը:

Նորընտիր քաղաքապետը գլխավորեց հեծանորդների խումբը: Հեծանվավազքը սիրողական է, հաղթողներ չեն լինելու:

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։