ԱԱ-2018. Վալտեր Մարգարյանի անհաջող գոտեմարտի տեսանյութը

21:25   20 հոկտեմբերի, 2018

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հոկտեմբերի 20-ին մեկնարկած ըմբշամարտի աշխարհի առաջնության առաջին օրը Հայաստանն ուներ մեկ ներկայացուցիչ, որն անհաջող հանդես եկավ:

Վալտեր Մարգարյանը ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարի 74 կգ քաշային կարգում պայքարը սկսեց 1/16 եզրափակիչից, որտեղ 4:10 հաշվով պարտվեց բելառուս Ազամատ Նուրիկովին եւ լքեց պայքարը: Եթե Նուրիկովը հասներ եզրափակիչ, հայ ըմբիշը հնարավորություն կստանար պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն բելառուս ըմբիշը պարտություն կրեց քառորդ եզրափակիչում: 

Այս քաշային կարգում եզրափակիչ են դուրս եկել ռուսաստանցի Զաուրբեկ Սիդակովն ու վրացի Ավթանդիլ Կենչաձեն:

Հիշեցնենք, որ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաեւ Միհրան Ջաբուրյանը (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ) եւ Գեորգի Կետոեւը (97 կգ):

Օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորած հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը կմասնակցեն Նորայր Հախոյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97 կգ): Հունահռոմեականների թիմը մրցավայր կմեկնի հոկտեմբերի 24-ին:

Մաքսիմ Մանուկյանը եւ Արթուր Ալեքսանյանը աշխարհի առաջնությանը կմեկնեն աշխարհի գործող չեմպիոնի կարգավիճակում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.