Խորեն Բայրամյանը «Ռուբինին» օգնեց շարունակել անպարտելի շարքը

20:11   20 հոկտեմբերի, 2018

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրում Կազանի «Ռուբինը» հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ ոքի խաղաց Բաշկիրիայի «Ուֆայի» հետ:

Հայաստանի հավաքականի թեկնածու Խորեն Բայրամյանը հանդես եկավ «Ռուբինի» մեկնարկային կազմում եւ փոխարինվեց ավելացված ժամանակում: 38-րդ րոպեին 26-ամյա ֆուտբոլիստը ստացավ դեղին քարտ:

«Ռուբինն» անպարտելի շարքը հասցրեց 8 խաղի եւ 18 միավորով 6-րդ տեղում է:

Հիշեցնենք, որ «Ռուբինն» այս ամռանն է մեկ տարով վարձակալել Խորեն Բայրամյանին, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է ռուսական «Ռոստովին»:

Ռուսաստանի առաջնություն, 11-րդ տուր

«Ուֆա» - «Ռուբին»՝ 0:0



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։