«Չելսին» վերջին վայրկյաններին փրկվեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում (տեսանյութ)

17:27   20 հոկտեմբերի, 2018

Անգլիական Պրեմյեր լիգայի 9-րդ տուրի կենտրոնական խաղում Լոնդոնի «Չելսին» ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին» եւ պարտությունից փրկվեց ավելացված 6-րդ րոպեին: Գրանցվեց 2:2 հաշիվը (տեսանյութ):

Խաղի հաշիվը 21-րդ րոպեին բացեց «Չելսիի» գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը, որը խփեց առաջին խաղակեսի միակ գոլը: Ընդմիջումից հետո ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալը դարձավ դուբլի հեղինակ եւ առաջ մղեց մանչեսթերցիներին, սակայն հյուրերին չհաջողվեց պահպանել հաղթական հաշիվը: 96-րդ րոպեին «Չելսիին» պարտությունից փրկեց փոխարինման դուրս եկած Ռոս Բարկլին:

«Չելսին» 21 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ մեկական միավոր առաջ անցավ «Լիվերպուլից» ու «Մանչեսթեր Սիթիից», որոնք մեկական խաղ պակաս են անցկացրել: «Մանչեսթեր Յունայթեդը» 14 միավորով 8-րդ տեղում է:

Անգլիայի առաջնություն, 9-րդ տուր

«Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2:2

Անտոնիո Ռյուդիգեր, 21, Ռոս Բարկլի, 90+6 – Անտոնի Մարտիալ, 55, 73



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։