«Ռեալը» կրեց երրորդ անընդմեջ պարտությունը (տեսանյութ)

16:55   20 հոկտեմբերի, 2018

Մադրիդի «Ռեալը» Խուլյեն Լոպետեգիի գլխավորությամբ չկարողացավ հաղթել 5-րդ խաղում անընդմեջ: Իսպանական Պրիմերայի 9-րդ տուրում Արքայական ակումբն ընդունեց «Լեւանտեին» եւ պարտվեց 1:2 հաշվով (տեսանյութ):

Խաղի սկզբնամասը չափազանց անհաջող ստացվեց դաշտի տերերի համար, քանի որ արդեն 13-րդ րոպեին Վալենսիան ներկայացնող ակումբը հաղթում էր 2:0 հաշվով: Այդ հաշիվը պահպանվեց մինչեւ ընդմիջում:

Երկրորդ խաղակեսում «Ռեալն» ուներ հսկայական առավելություն, իսկ 72-րդ րոպեին կրճատեց հաշիվը բրազիլացի պաշտպան Մարսելոյի գոլի արդյունքում: Այդ գոլից առաջ «Ռեալը» գոլ չէր խփել 475 խաղային րոպեի ընթացքում: Մադրիդցիները մեծ առավելությունը պահպանեցին մինչեւ խաղի ավարտը, սակայն պարտությունից փրկվել չհաջողվեց:

«Ռեալը» բոլոր մրցաշարերում կրեց երրորդ անընդմեջ պարտությունը եւ 14 միավորով մնաց 5-րդ տեղում: «Լեւանտեն» 13 միավորով 7-րդն է:

Իսպանիայի առաջնություն, 9-րդ տուր

«Ռեալ» - «Լեւանտե»՝ 1:2

Մարսելո, 72 – Խոսե Մորալես, 6, Մարտի Ռոջեր, 13 (11մ)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։