NBA. «Գոլդեն Սթեյտի» բարդ հաղթանակն ու օրվա լավագույն դրվագները

11:33   20 հոկտեմբերի, 2018

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության երրորդ խաղային օրը չեմպիոնի տիտղոսը պաշտպանող «Գոլդեն Սթեյտը» հյուրընկալվելիս մեկ միավորի առավելությամբ հաղթել է «Յուտային»՝ 124:123:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Գոլդեն Սթեյտի» խաղացող Կեւին Դյուրանտը, որը հավաքել է 38 միավոր: Ստիվեն Կարին հյուրերին բերել է 31 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Յուտա» – «Գոլդեն Սթեյտ»՝ 123:124 (34:32, 47:37, 22:28, 20:27)

«Մինեսոտա» – «Քլիվլենդ»՝ 131:123 (32:30, 39:24, 33:41, 27:28)

«Օռլանդո» – «Շառլոտ»՝ 88:120 (10:22, 21:29, 23:31, 34:38)

«Բրուքլին» – «Նյու Յորք»՝ 107:105 (33:24, 24:26, 17:26, 33:29)

«Տորոնտո» – «Բոստոն»՝ 113:101 (18:25, 31:28, 33:26, 31:22)

«Մեմֆիս» – «Ատլանտա»՝ 131:117 (37:33, 40:28, 29:21, 25:35)

«Նոր Օրլեան» – «Սակրամենտո»՝ 149:129 (40:32, 32:31, 38:27, 39:39)

«Միլուոկի» – «Ինդիանա»՝ 118:101 (30:25, 32:28, 31:23, 25:25)

«Կլիպերս» – «Օկլահոմա»՝ 108:92 (27:20, 21:26, 23:31, 37:15)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։