Մոուրինյո. Կզսպեմ ինձ «Չելսիի» դեմ խաղում

21:11   19 հոկտեմբերի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Չելսիի» դեմ արտագնա խաղում չի պատրաստվում տոնել իր ղեկավարած թիմի գոլերն ու հաղթանակը, եթե հասնեն հաջողության։

«Կզսպեմ հույզերս «Ստեմֆորդ Բրիջում», հարգանք դրսեւորեմ ստադիոնի եւ երկրպագուների նկատմամբ, որոնք մի քանի տարի իմն էին։ Այդքան չեմ կորցնի վերահսկողությունս, որ մոռանամ՝ որտեղ ենք խաղում։

Ես ցանկանում եմ օգնել մեր թիմին եւ հաղթել հանուն ֆանատների։ Վաղվա խաղում ես 100 տոկոսով «Մանչեսթեր Յունայթեդի» հետ եմ։ Ստադիոնն ու «Չելսիի» երկրպագուները ինձնից կստանան միայն հարգանք»,– Մոուրինյոյի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Անգլիայի առաջնության 9–րդ տուրի «Չելսի» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 20–ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 15:30-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։