ՊՍԺ-ն կողմնորոշվել է Նեյմարին փոխարինողի հարցում

21:10   18 հոկտեմբերի, 2018

Ֆրանսիական ՊՍԺ-ն կողմնորոշվել է, թե ում է ձեռք բերելու բրազիլացի հարձակվող Նեյմարի հեռանալու դեպքում:

AS-ի համաձայն՝ ՊՍԺ-ն Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանին է դիտարկում որպես Բրազիլիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստին փոխարինող: Փարիզյան ակումբը պատրաստ է 150 միլիոն եվրո ներդնել 27-ամյա ֆրանսիացու տրանսֆերի համար: ՊՍԺ-ում կարծում են, որ Գրիզմանի ու Կիլիան Մպաբեի համագործակցությունը կստացվի այնքան հաջող, որքան Ֆրանսիայի ազգային հավաքականում է:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Նեյմարը կարող վերադառնալ «Բարսելոնան»: Կատալոնական ակումբի առաջատարներն ու գլխավոր մարզիչը կողմ են նրա վերադարձին:

Նեյմարը «Բարսելոնայում» խաղացել է 2013–2017 թվականներին եւ ՊՍԺ է տեղափոխվել 222 միլիոն եվրոյով։ Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Նեյմարի ու ՊՍԺ-ի միջեւ պայմանագրի կետերից մեկի համաձայն՝ 2020 թվականի ամռանը նա կարող է 200 միլիոն եվրոյի դիմաց հեռանալ ակումբից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։