UFC-ի ղեկավար. Նուրմագոմեդովը մնում է UFC-ում

00:15   19 հոկտեմբերի, 2018

UFC-ի ղեկավար Դեյնա Ուայթը հաստատել է, որ խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը շարունակելու է ելույթները UFC-ում:

«Ամեն ինչ կարգին է: Ես ու Խաբիբն ունենք լավ հարաբերություններ: Դեռ չգիտեմ, թե ով է լինելու նրա հաջորդ մրցակիցը: Թող նա վայելի հաղթանակը, իսկ հետո կլուծենք այդ հարցը:

Խաբիբը մնում է UFC-ում: Իսկ թե ինչ կլինի Զուբայր Տուխիգովի հետ, ես դեռ չգիտեմ»,- Դեյնա Ուայթի խոսքը մեջբերում է TMZ-ն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Լաս Վեգասում կայացած UFC 229 մրցաշարի գլխավոր մենամարտում Նուրմագոմեդովը հաղթել էր UFC-ի 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորին: Ռուսաստանը ներկայացնող մարտիկը չորրորդ ռաունդում հաղթել էր խեղդող հնարքով: Մաքգրեգորը հանձնվել էր:

Մենամարտից հետո մարզիկների թիմերի միջեւ բախում է եղել մարզադահլիճում, որը սադրել է Հաբիբը՝ դուրս գալով ութանկյունից: Նա հարձակվել է Մաքգրեգորի ընկեր Դիլոն Դենիսի վրա: Այդ պահին ութանկյուն է մտել Նուրմագոմեդովի մարտավկա, UFC-ի մարտիկ Զուբայր Տուխուգովը եւ սկսել էր կռվել Մաքգրեգորի հետ: Հաբիբը ոստիկանների ուղեկցությամբ լքել էր դահլիճը: Չեմպիոնին գոտին էին հանձնել նրան:

Միջադեպից հետո լուրեր էին շրջանառվում, որ Զուբայր Տուխուգովը կարող է հեռացվել UFC-ից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։