Գերմանիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ 6 պարտություն է կրել մեկ տարում

09:41   18 հոկտեմբերի, 2018

Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականը, ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի չորրորդ տուրում 1:2 հաշվով պարտվելով ֆրանսիացիներին, սահմանել է հակառեկորդ:

Գերմանացիները պատմության մեջ առաջին անգամ 6 պարտություն են կրում օրացուցային մեկ տարվա ընթացքում, գրում է Opta-ն:

Բացի այդ, 2000 թվականից հետո առաջին անգամ Գերմանիայի հավաքականը 2 անընդմեջ պարտություն է կրում պաշտոնական խաղերում: Ազգերի լիգայի նախորդ տուրում Բունդեսթիմը 0:3 հաշվով պարտվել էր հոլանդացիներին:

Ազգերի լիգա A դիվիզիոնի առաջին խմբի չորրորդ տուրից հետո գերմանացիները 1 միավորով վերջին տեղում են: Խմբի առաջատար Ֆրանսիան ունի 7 միավոր, իսկ Հոլանդիան՝ 3:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։