Մարկոս Պիզելին դուրս է գրվել հիվանդանոցից

15:30   17 հոկտեմբերի, 2018

Մակեդոնիայի հավաքականի դեմ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղում ծնկի վնասվածք ստացած Մարկոս Պիզելին դուրս է գրվել հիվանդանոցից, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հայաստանի հավաքականի եւ ղազախական «Ակտոբեի» 34-ամյա ֆուտբոլիստն արդեն մեկնել Ղազախստան, որտեղ դարձյալ բուժզննում կանցնի:

Հայաստան – Մակեդոնիա (4:0) խաղից հետո հայտնի էր դարձել, որ  Պիզելիի ստացած ծնկի վնասվածքը նախնական ախտորոշմամբ լուրջ չէ: Պատռվածք կամ կոտրվածք չկա:

Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում Մարկոս Պիզելին հաշիվը բացել էր 12-րդ րոպեին, իսկ 6 րոպե անց փոխարինվել էր վնասվածքի պատճառով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։