Ռոման Բերեզովսկի. Պարտավոր էինք հաղթել, պարտքը վերադարձնել

23:35   16 հոկտեմբերի, 2018

Պարտավոր էինք հաղթել, պարտքը վերադարձնել, ասել է Հայաստանի հավաքականի մարզչական շտաբի անդամ, թիմի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղում Մակեդոնիայի հավաքականի նկատմամբ 4:0 հաշվով հաղթանակից հետո:

«Տղաները առաջին րոպեից նվիրվածությամբ խաղացին եւ արդյունք եղավ: Դարպասապահ Արամ Հայրապետյանի խաղից գոհ եմ: Ափսոս, որ թիմը նախորդ խաղերում կայուն խաղ չունեցավ»,- ասել է Ռոման Բերեզովսկին:

Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղից հետո Հայաստանի հավաքականը վաստակեց 6 միավոր եւ երկրորդն է D դիվիզիոնի չորրորդ խմբում: Խմբի առաջատար Մակեդոնիան ունի 9 միավոր: 3-ական միավոր ունեն Ջիբրալթարն ու Լիխտենշտեյնը, որոնք այս տուրում կմրցեն իրար հետ:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Մակեդոնիայի հավաքականիների միջեւ առաջին շրջանի խաղում մակեդոնացիները տնային հաղթանակ են տարել 2:0 հաշվով: Հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը Երեւանում նվազագույն հաշվով պարտվել էր Ջիբրալթարի հավաքականին, որն իր պատմության մեջ առաջին հաղթանակը տարավ պաշտոնական խաղերում:

Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին 2 խաղերը կանցկացնի նոյեմբերի 16-ին ու 19-ին՝ հյուրընկալվելով Ջիբրալթարին ու Լիխտենշտեյին:

Սամվել Սուքիասյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։