Յուրա Մովսիսյան. Հաղթեցինք միասնականության շնորհիվ

23:08   16 հոկտեմբերի, 2018

Հայաստանի հավաքականի եւ ամերիկյան «Չիկագո Ֆայրի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնաբանել է 4:0 հաշվով հաղթանակը Մակեդոնիայի հավաքականի նկատմամբ Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում:

«Հաղթեցինք միասնականության շնորհիվ: Խոսք չեմ գտնում, զգացողությունն անկարագրելի է: Հավաքականում 10-րդ գոլս նվիրում եմ մեր բոլոր հերոսներին, երկրպագուներին, որոնք հավատում էին:

Խնդիրները տարիներով են եկել, բայց ես առաջ եմ նայում, ճիշտ ուղու վրա ենք: Մենք հավատում ենք մեզ, խնդրում եմ՝ դուք էլ հավատաք: Ձեզնից էլ շատ բան է կախված»,- ասել է Յուրա Մովսիսյանը Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղից հետո Հայաստանի հավաքականը վաստակեց 6 միավոր եւ երկրորդն է D դիվիզիոնի չորրորդ խմբում: Խմբի առաջատար Մակեդոնիան ունի 9 միավոր: 3-ական միավոր ունեն Ջիբրալթարն ու Լիխտենշտեյնը, որոնք այս տուրում կմրցեն իրար հետ:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Մակեդոնիայի հավաքականիների միջեւ առաջին շրջանի խաղում մակեդոնացիները տնային հաղթանակ են տարել 2:0 հաշվով: Հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը Երեւանում նվազագույն հաշվով պարտվել էր Ջիբրալթարի հավաքականին, որն իր պատմության մեջ առաջին հաղթանակը տարավ պաշտոնական խաղերում:

Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին 2 խաղերը կանցկացնի նոյեմբերի 16-ին ու 19-ին՝ հյուրընկալվելով Ջիբրալթարին ու Լիխտենշտեյին:

Սամվել Սուքիասյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։