Լուիս Էնրիկե. Մեզ 10 րոպե չբավականացրեց

16:15   16 հոկտեմբերի, 2018

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի չորրորդ տուրում անգլիացիներից կրած տնային պարտությունը 2:3 հաշվով:

«Սա մեր լավագույն խաղը չէր: Առաջին գոլը վստահություն հաղորդեց անգլիական թիմի ֆուտբոլիստներին: Կնշեի Իսպանիայի հավաքականի մասնակցությամբ լավ երկրորդ խաղակեսը: Կարող էինք փոխել խաղի ընթացքը:

Պետք է խաղի մեջ մտնեինք հենց սկզբից: Առաջին խաղակեսում մրցակիցը գերազանցեց մեզ մի շարք ցուցանիշներով: Մեզ 10 րոպե չբավականացրեց, որպեսզի իրավիճակը փոխենք մեր օգտին»,- մարզիչի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ իսպանացիները պաշտոնական խաղում նախորդ անգամ սեփական դաշտում պարտվել էին 15 տարի առաջ՝ 2003-ի հունիսին պարտվելով Հունաստանի հավաքականին: Դրանից հետո նրանք անպարտելի էին 5609 օր: Նախորդ 38 տնային խաղերում Իսպանիայի հավաքականը տարել էր 34 հաղթանակ եւ գրանցել 4 ոչ ոքի:

Սեւիլիայում կայացած խաղում Անգլիայի հավաքականը 3 գոլ էր խփել առաջին խաղակեսում, իսկ ընդմիջումից հետո դաշտի տերերին հաջողվել էր միայն կրճատել հաշիվը՝ 2:3:

Չնայած այդ պարտությանը՝ Իսպանիան 6 միավորով խմբի առաջատարն է, Անգլիան ունի 4 միավոր: Խորվաթիան 2 խաղից հետո 1 միավորով վերջին տեղում է:



© 2019 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։