Ազգերի լիգա. Անգլիան Սեւիլիայում հաղթեց Իսպանիային, օրվա արդյունքները (տեսանյութ)

00:41   16 հոկտեմբերի, 2018

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում շարունակվում են չորրորդ տուրի հանդիպումները:

A դիվիզիոնի կենտրոնական խաղում Իսպանիայի հավաքականը Սեւիլիայում ընդունեց անգլիացիներին եւ պարտություն կրեց 2:3 հաշվով՝ արդեն առաջին 30 րոպեում բաց թողնելով գոլերը: Դուբլի հեղինակ դարձավ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը: Աչքի ընկան նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը: Երկրորդ խաղակեսում Իսպանիան երկու գոլը խփեց: Աչքի ընկան Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պակո Ալկասերը եւ «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը՝ ավելացված 8-րդ րոպեին:

Առաջին տուրում Իսպանիայի հավաքականը Լոնդոնում հաղթել էր Անգլիային 2:1 հաշվով: Իսպանիան 6 միավորով խմբի առաջատարն է, Անգլիան ունի 4 միավոր: Խորվաթիան 2 խաղից հետո 1 միավորով վերջինն է:

Ազգերի լիգաչորրորդ տուր

դիվիզիոն

Երկրորդ խումբ

Իսլանդիա - Շվեյցարիա՝ 1:2

Ալֆրեդ Ֆինբոգասոն, 81 - Հարիս Սեֆերովիչ, 52, Միխայել Լանգ, 67

Մրցաշարային դրություն. Շվեյցարիա՝ 6 միավոր, Բելգիա՝ 6 (2 խաղ), Իսլանդիա՝ 0:

Չորրորդ խումբ

Իսպանիա - Անգլիա՝ 2:3 (տեսանյութ)

Պակո Ալկասեր, 58, Սերխիո Ռամոս, 90+8 - Ռահիմ Ստերլինգ, 16, 38, Մարկուս Ռեշֆորդ, 30

Մրցաշարային դրություն. Իսպանիա՝ 6, Անգլիա՝ 4, Խորվաթիա՝ 1 (2 խաղ)

դիվիզիոն

Երրորդ խումբ

Բոսնիա եւ Հերցեգովինիա - Հյուսիսային Իռլանդիա՝ 2:0

Էդին Ջեկո, 27, 73

Մրցաշարային դրություն. Բոսնիա՝ 9, Ավստրիա՝ 3 (2 խաղ), Հյուսիսային Իռլանդիա՝ 0:

դիվիզիոն

Երկրորդ խումբ

Էստոնիա - Հունգարիա՝ 3:3

Սիիմ Լուտս, 20, Արտուր Պիկ, 70, Հենրի Անիեր, 79 - Դոմինիկ Նադ, 24, Ադամ Սալաի, 54, 81

Ֆինլանդիա - Հունաստան՝ 2:0

Պյուրյու Սոյրի, 46, Գլեն Կամարա, 89

Մրցաշարային դրություն. Ֆինլանդիա՝ 12, Հունաստան՝ 6, Հունգարիա՝ 4, Էստոնիա՝ 1:

դիվիզիոն

Երկրորդ խումբ

Բելառուս - Մոլդովա՝ 0:0

Լյուքսեմբուրգ - Սան Մարինո՝ 3:0

Դավիդ Տյուրպել, 4, Դանել Սինանի, 65, Վենսան Տիլ, 73

Հեռացում՝ Ալեքս Գասպերոնի (Սան Մարինո), 54, երկրորդ դեղին քարտ

Մրցաշարային դրություն. Լյուքսեմբուրգ՝ 9, Բելառուս՝ 8, Մոլդովա՝ 5, Սան Մարինո՝ 0:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։