Ադրբեջանական ակումբը առաջարկ կանի Հայաստանի թիմին գոլ խփած ջիբրալթարցի ֆուտբոլիստին

22:42   15 հոկտեմբերի, 2018

Ադրբեջանական «Կեշլյա» ֆուտբոլային ակումբը (նախկին «Ինտեր Բաքու») ցանկանում է հրավիրել Ջիբրալթարի հավաքականի խաղացող Ջոզեֆ Չիպոլինային, որը հոկտեմբերի 13-ին հաղթական գոլ է խփել Հայաստանի հավաքականին Ազգերի լիգայի երրորդ տուրի խաղում:

Մայրաքաղաքային ակումբի դիտորդական խորհրդի ղեկավար Զաուր Ահունդովը azerisport.com-ին հայտնել է, որ առաջիկա օրերին «Կեշլյան» առաջարկ կանի Ջիբրալթարի «Լինքոլն» ակումբի 30-ամյա կիսապաշտպանին:

«Կեշլյան» հանդես է գալիս Ադրբեջանի Պրեմյեր լիգայում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։