«Ոսկե գնդակի» ֆավորիտները՝ ըստ Մոդրիչի

20:12   15 հոկտեմբերի, 2018

Մադրիդի «Ռեալի» եւ Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչն առանձնացրել է «Ոսկե գնդակի» համար պայքարի ֆավորիտներին:

«Չեմ սիրում ասել, թե ես եմ արժանի «Ոսկե գնդակի»: Ինձ համար կարեւոր է խաղալ, շատ լինել խաղադաշտում: 2018 թվականը լավագույնն էր իմ կարիերայում:

«Ոսկե գնդակի» հավակնորդներից կնշեմ Ռաֆայել Վարանին, որը ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրեց: Կիլիան Մբապեն անհավանական տաղանդավոր խաղացող է, որն ապագայում կարող է դառնալ մեծագույններից մեկը: Արդեն հիմա նա ցուցադրում է գերազանց խաղամակարդակ: Հսկայական ներուժ եմ տեսնում նրա մեջ: Իհարկե, եւս մեկ ֆավորիտ է Անտուան Գրիզմանը: Քիչ նվաճումներ չի ունեցել նա այս տարի»,- Մոդրիչի խոսքը մեջբերում է France Football-ը:

Տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը 30 թեկնածուների թվում են Սերխիո Ագուերոն («Մանչեսթեր Սիթի»), Ալիսոն Բեքերը («Լիվերպուլ»), Քարիմ Բենզեման («Ռեալ»), Էդինսոն Կավանին (ՊՍԺ), Գարեթ Բեյլը («Ռեալ»), Տիբո Կուրտուան («Ռեալ»), Կրիշտիանու Ռոնալդուն («Յուվենտուս»), Կեւին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), Ռոբերտո Ֆիրմինոն («Լիվերպուլ»), Դիեգո Գոդինը («Աթլետիկո»), Անտուան Գրիզմանը («Աթլետիկո»), Էդեն Ազարը («Չելսի»), Իսկոն («Ռեալ»), Նգոլո Կանտեն («Չելսի»), Հարի Քեյնը («Տոտենհեմ»), Ուգո Լյորիսը («Տոտենհեմ»), Մարիո Մանջուկիչը («Յուվենտուս»), Սադիո Մանեն («Լիվերպուլ»), Մարսելոն («Ռեալ»), Կիլիան Մբապեն (ՊՍԺ), Լիոնել Մեսին («Բարսելոնա»), Լուկա Մոդրիչը («Ռեալ»), Նեյմարը (ՊՍԺ), Յան Օբլակը («Աթլետիկո»), Պոլ Պոգբան («Մանչեսթեր Յունայթեդ»), Իվան Ռակիտիչը («Բարսելոնա»), Սերխիո Ռամոսը («Ռեալ»), Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»), Լուիս Սուարեսը («Բարսելոնա») եւ Ռաֆայել Վարանը («Ռեալ»):

Հաղթողը հայտնի կդառնա դեկտեմբերի 3-ին կայանալիք «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը։ 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։