Աղվան Պապիկյանի ու Նորայր Ասլանյանի գոլերը Լեհաստանում ու Հոլանդիայում (տեսանյութ)

11:35   15 հոկտեմբերի, 2018

Լեհաստանի երկրորդ դիվիզիոնի առաջնության 11-րդ տուրում «Օլիմպիան» 1:1 հաշվով է ավարտել «Ռիբնիկի» դեմ արտագնա հանդիպումը:

Հյուրերի պատասխան գոլը 38-րդ րոպեին խփել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Աղվան Պապիկյանը, որն անվրեպ է իրացրել 11 մետրանոց հարվածը: Դա Պապիկյանի չորրորդ գոլն էր ընթացիկ առաջնությունում:

Հոլանդիայի երկրորդ դիվիզիոնի առաջնության 8-րդ տուրում «Կատվեյկը» սեփական խաղադաշտում ոչ ոքի է խաղացել «Սպարտա-2»-ի հետ` 1:1: Դաշտի տերերի կազմում խաղի հաշիվը 72-րդ րոպեին բացել է Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Նորայր Ասլանյանը, որը փոխարինման էր դուրս եկել 22-րդ րոպեին (տեսանյութ):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։