Ազգերի լիգա. Չորրորդ տուրի վերջին խաղային օրվա անոնս

09:09   16 հոկտեմբերի, 2018

ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Ազգերի լիգայում հոկտեմբերի 16-ին կանցկացվի չորրորդ տուրի վերջին խաղային օրը:

D դիվիզիոնի չորրորդ խմբում ընդգրկված ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կընդունի խմբի առաջատար մակեդոնացիներին, որոնց առաջին շրջանում պարտվել է 0:2 հաշվով: Խմբի մյուս խաղում Լիխտենշտեյնի հավաքականը կհյուրընկալվի Ջիբրալթարի թիմին, որը 3 օր առաջ Երեւանում նվազագույն հաշվով հաղթել էր Հայաստանի հավաքականին՝ տանելով առաջին հաղթանակը պաշտոնական խաղերում:

Երրորդ տուրից հետո մակեդոնացիները 9 միավորով գլխավորում են չորրորդ խումբը: Հայաստանի, Լիխտենշտեյնի ու Ջիբրալթարի հավաքականներն ունեն 3-ական միավոր:

Աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը A դիվիզիոնի առաջին խմբում տնային հանդիպում կանցկացնի գերմանացիների հետ:

Ազգերի լիգա, չորրորդ տուր

A դիվիզիոն

Առաջին խումբ

Ֆրանսիա – Գերմանիա՝ 22:45-ին (Երեւանի ժամանակով)

B դիվիզիոն

Առաջին խումբ

Ուկրաինա – Չեխիա՝ 22:45

Չորրորդ խումբ

Իռլանդիա – Ուելս՝ 22:45

C դիվիզիոն

Երրորդ խումբ

Նորվեգիա Բուլղարիա՝ 22:45

Սլովենիա Կիպրոս՝ 22:45

D դիվիզիոն

Առաջին խումբ

Ղազախստան – Անդորրա՝ 18:00

Լատվիա Վրաստան՝ 22:45

Չորրորդ խումբ

Հայաստան Մակեդոնիա՝ 20:00

Ջիբրալթար Լիխտենշտեյն՝ 22:45



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։