Գեղասահքի Գրան Պրի Երեւան. Հայաստանի ներկայացուցիչները չեն հավակնում մրցանակային տեղերի

19:26   12 հոկտեմբերի, 2018

Երեւանում շարունակվող գեղասահքի երիտասարդների աշխարհի գավաթի խաղարկությունում մրցումային երկրորդ օրը աղջիկները կատարեցին ազատ ծրագիրը: Առաջին խմբում սառույց դուրս կան Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ Էլեն Հակոբյանն ու Մարիա Ասոյանը:

Հոկտեմբերի 12-ին որոշվելու է Գրան Պրիի աղջիկների պայքարի հաղթողը: Հայաստանի ներկայացուցիչները համեստ արդյունքներով հեռու են մրցանակային տեղերից: Ֆավորիտը շարունակում է մնալ Ռուսաստանի ներկայացուցիչ, երիտասարդների աշխարհի չեմպիոն Ալեքդանդրա Տրուսովան:

Մրցումային երկրորդ օրը պայքարի դուրս եկան նաեւ պարային զույգերը:

Հայաստանը ներկայացնում էր Վիկտորյա Ազրոյան - Ալեքսանդր Սիրոշտան զույգը:

Պարային զույգի կարճ ծրագրի հաղթողը Ռուաստանը ներկայացնող Արինա Ուշակովա-Մաքսիմ Նեկրասով զույգն էր 69.12 միավորով:

65.42 միավորով երկրորդ տեղը զբաղեցրեց Վրաստանը ներկայացնող Մարիա Կազակով -Գեորգի Ռեւիյա զույգը: Երրորդ տեղում 60.34 միավորով Կանադան ներկայացնող Էլիե Ֆիշեր Սիմոն Պիեր - Մալետե Պակե զույգն էր:

Ի դեպ, Կանադայի պարային զույգը հանդես եկավ վնասվածքով: Մրցումային ծրագրի մեկնարկից առաջ փորձի ժամանակ Կանադայի եւ  Ուզբեկստանի զույգերը բախվեցին եւ վնասվածքներ ստացան: Լուրջ վնասվածք ստացավ Ուզբեկստանի զույգը, որոնց ելույթից հետո շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց: Չնայած վնասվածքներին, երկու երկների ներկայացուցիչները դուրս եկան մրցելույթի:

Պարային զույգերի ծրագրում Հայաստանը ներկայացնող Ազրոյան - Սիրոշտան զույգը վաստակեց 46.55 միավոր եւ զբաղեցրեց 12-րդ տեղը:

Հայտնի են նաեւ մրցումային առաջին օրվա աղջիկների եւ տղաների կարճ ծրագրերի հաղթողները. աղջիկներ՝ Ալեքսանդրա Տրուսովա, Ռուսաստան (74.19) եւ տղաներ՝ Իվան Շմուռատկո, Ուկրաինա (72.08):

Մրցումային վերջին օրը պայքարի դուրս կգան տղաները ազատ ծրագրով եւ զույգեր՝ ազատ ծրագիր։

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։