«Սպարտակը» շնորհավորել է Նիկիտա Սիմոնյանին (ֆոտո)

13:10   12 հոկտեմբերի, 2018

Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը հոկտեմբերի 12-ին նշում է ծննդյան 92-րդ տարեդարձը: Այդ առթիվ Մոսկվայի «Սպարտակը» շնորհավորել է նրան:

Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Սիմոնյանը խաղացել է Սուխումիի «Դինամոյում», Մոսկվայի «Կռիլյա Սովետովում» եւ «Սպարտակում», որի կազմում դարձել է ԽՍՀՄ քառակի չեմպիոն եւ կրկնակի գավաթակիր: Նա 160 գոլով «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկուն է:

ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում լեգենդար հարձակվողը ոսկե մեդալի է արժանացել Մելբուրնի 1958թ. Օլիմպիական խաղերում, ինչպես նաեւ մասնակցել է 1958-ին Շվեդիայում կայացած աշխարհի առաջնությանը: 2000-ին Սիմոնյանը ՖԻՖԱ-ի շքանշան է ստացել ֆուտբոլում ունեցած մեծ ավանդի համար: 

Մարզչական կարիերայի ընթացքում Նիկիտա Սիմոնյանը 1973-1974-ը գլխավորել է Երեւանի «Արարատը», որի հետ դարձել է ԽՍՀՄ-ի չեմպիոն: Նա «Արարատում» աշխատել է նաեւ 1984-1985-ը:

View this post on Instagram

Поздравляем Никиту Павловича Симоняна! ⠀ Сегодня легендарному спартаковцу исполняется 92 года. ⠀ Дорогой Никита Павлович, @fcsm_official от души желает Вам крепкого здоровья, счастья и благополучия! Продолжайте в том же духе! — #спартак #spartak #легенда #никитасимонян #fcsm #фксм #краснобелые

A post shared by FC Spartak Moscow (@fcsm_official) on



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։