Լուիս Էնրիկե. Կատարյալ հանդիպում էր

14:18   12 հոկտեմբերի, 2018

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Ուելսի թիմի նկատմամբ վստահ հաղթանակն ընկերական խաղում:

«Ստացվեց լարված հանդիպում, եւ թիմն ուրախացրեց ինձ: Մենք օգտագործեցինք առաջին իսկ գոլային պահը, իսկ հետո զարգացրեցինք հաջողությունը: Այդ առումով շատ գոհ եմ: Սա կատարյալ հանդիպում էր: Ինձ դուր է գալիս այն, որ յուրաքանչյուր խաղացող ստիպված է լինում շատ աշխատել, որպեսզի տեղ ունենա մեկնարկային կազմում: Դա օգտակար է թիմի համար»,- իսպանացի մասնագետի խոսքը փոխանցում է AS-ը:

Հիշեցնենք, որ Ուելսի մայրաքաղաք Կարդիֆում կայացած խաղում իսպանացիները հաղթել էին 4:1 հաշվով: Հոկտեմբերի 15-ին Իսպանիայի հավաքականն Ազգերի լիգայի խաղում կընդունի Անգլիայի թիմին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։