09:30 12 հոկտեմբերի, 2018Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինը եւ «Կրասնոդարի» կիսապաշտպան Պավել Մամաեւը մինչեւ դեկտեմբերի 8-ը ձերբակալվել են սկանդալային միջադեպի պատճառով: Նրանք 2 ամիս կանցկացնեն «Բուտիրկա» քննչական մեկուսարանում: Ձերբակալվել է նաեւ Կոկորինի կրտսեր եղբայրը՝ Կիրիլը, հայտնում է championat.com-ը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին ֆուտբոլիստները Մոսկվայում ծեծել էին ռուսական Առաջին ալիքի հաղորդավարուհի Օլգա Ուշակովայի վարորդին՝ նրան հասցնելով գանգուղեղի ծանր վնասվածքներ: Դրանից հետո Կոկորինն ու Մամաեւը սրճարանում հարձակվել էին Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարարության ներկայացուցիչ Դենիս Պակի վրա:
Միջադեպից հետո «Կրասնոդարը» հայտարարել էր, որ մտադիր է խզել պայմանագիրը Մամաեւի հետ: «Զենիթն» էլ խստորեն դատապարտել էր իր ֆուտբոլիստի վարքը եւ խոսատցել կիրառել պայմանագրով հնարավոր ամենախիստ պատիժն ու տուգանքը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.