13:19 11 հոկտեմբերի, 2018Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում շարունակվում են պատանեկան ամառային Օլիմպիական խաղերը: Ազատ լողաոճում, 50 մետր մրցատարածությունում եզրափակիչ մտած Հայաստանի պատվիրակ Արթուր Բարսեղյանը 23.13 արդյունքով գրավեց 8-րդ տեղը: Արթուրը բատերֆլայ լողաոճում (50 մ) եզրափակիչ չմտավ, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:
Գեղարվեստական մարմնամարզուհի Յուլյա Վոդոպյանովան բազմամարտում գրավել է յոթերորդ տեղը և ութ մասնակիցների հետ մտել է եզրափակիչ: Յուլյան վճռական փուլ է մտել նաև առանձին առարկաների` օղակով և գնդակով մրցաձևերում: Եզրափակիչները հոկտեմբերի 16-ին են:
Թաեքվոնդոիստ Անդրանիկ Խաչատրյանը (73 կգ) առաջին մենամարտում պարտվել է բելգիացի մրցակցին և դուրս մնացել պայքարից:
Հոկտեմբերի 11-ին մրցահարթակ դուրս կգա ծանրորդ Կարեն Մարգարյանը (77 կգ):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.