«Բարսելոնան» կենտրոնական պաշտպանների տրանսֆերային ցուցակ է կազմել

00:11   11 հոկտեմբերի, 2018

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բարսելոնան» կփորձի ուժեղացնել պաշտպանության կենտրոնը:

Mundo Deportivo-ի համաձայն՝ կատալոնական ակումբի մարզչական շտաբը ցուցակ է կազմել այդ կապակցությամբ: Ցուցակում տեղ են գտել Մատեյս դե Լիգտը («Այաքս»), Միլան Շկրինյարը («Ինտեր»), Դայոտ Ուպամեկանոն («Լայպցիգ») եւ Կալիդու Կուլիբալին («Նապոլի»): 27-ամյա սենեգալցի Կուլիբալիին ձեռք բերելու համար «Բարսելոնան» ստիպված է լինելու 130 միլիոն եվրո վճարել իտալական «Նապոլիին»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։