Մակեդոնիայի հավաքականի կազմը՝ Հայաստանի հավաքականի դեմ խաղում

17:10   10 հոկտեմբերի, 2018

Ֆուտբոլի Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Անգելովսկին հրապարակել է թիմի կազմը Լիխտենշտեյնի (հոկտեմբերի 13) ու Հայաստանի (հոկտեմբերի 16) թիմերի դեմ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղերի համար, հայտնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:

Դարպասապահներ․ Ստոլե Դիմիտրիեւսկի («Ռայո Վալյեկանո», Իսպանիա), Դավիդ Միտով («Նորչիպինգ», Շվեդիա), Դամյան Շիշկովսկի («Լահտի», Ֆինլանդիա)

Պաշտպաններ․ Ստեֆան Ռիստովսկի («Սպորտինգ», Պորտուգալիա), Վիսար Մուսլիու («Շկենդիյա»), Էգզոն Բեյտուլայի («Շկենդիյա»), Կիրե Ռիստեւսկի («Ույպեշտ», Հունգարիա), Դարկո Վելկովսկի («Ռիեկա», Խորվաթիա), Միտե Ցիկարսկի («Ջիանինա», Հունաստան), Կրիստիան Տոշեւսկի («Վարդար»)։

Կիսապաշտպաններ․ Արիյան Ադեմի («Դինամո Զագրեբ», Խորվաթիա), Էնիս Բարդի («Լեւանտե», Իսպանիա), Ստեֆան Սպիրովսկի («Ֆերենցվարոշ», Հունգարիա), Բոբան Նիկոլով («ՄՕԼ Վիդի», Հունգարիա), Էզգիան Ալիոսկի («Լիդս», Անգլիա), Էլիֆ Էլմաս («Ֆեներբահչե», Թուրքիա), Ֆելհան Հասանի («Ալ Ռեադ», Սաուդյան Արաբիա)

Հարձակվողներ․ Գորան Պանդեւ («Ջենոա», Իտալիա), Իլյա Նեստորովսկի («Պալերմո», Իտալիա), Ալեքսանդր Տրայկովսկի («Պալերմո», Իտալիա), Իվան Տրիչկովսկի («ԱԵԿ Լարնակա», Կիպրոս)։

Հիշեցնենք, որ առաջին շրջանի խաղում մակեդոնացիները Հայաստանի հավաքականին Սկոպյեում հաղթել են 2:0 հաշվով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։