Մարգարիտա Գասպարյան. Ինձ հրաշալի եմ զգում Տաշքենդի մրցաշարում հաղթանակից հետո

14:42   10 հոկտեմբերի, 2018

Ռուսաստանցի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը Ավստրիայի Լինց քաղաքում անցկացվող մրցաշարում հաղթանակով մեկնարկելուց հետո կիսվել է տպավորություններով: Նախօրեին հայ թենիսիստուհին հաղթել էր պուերտոռիկացի Մոնիկա Պուիգին, որն առաջին սեթում 2:6 հաշվով պարտվելուց հետո հրաժարվել էր շարունակել պայքարը:

«Շատ եմ ցավում Մոնիկայի համար: Նա հրաշալի թենիսիստուհի է, սակայն, ցավոք, նման բաներ լինում են: Ես հրաշալի խաղացի առաջին սեթում: Մրցակիցը լուրջ դիմադրություն էր ցույց տալիս, սակայն ես գլուխ հանեցի: Ուրախ եմ, որ դուրս եկա հաջորդ փուլ:

Ինձ հրաշալի եմ զգում, հատկապես՝ Տաշքենդի մրցաշարում տարած հաղթանակից հետո: Հիմա ես ավելի վստահ եմ ուժերիս եւ միշտ ձգտում եմ խաղալ ավելի լավ: Տաշքենդում նվաճած տիտղոսից մնացել են հիանալի զգացողություններ: Իհարկե, դա առանձնահատուկ իրադարձություն է ինձ համար: Սակայն այժմ կենտրոնացած եմ յուրաքանչյուր խաղի ու գեյմի վրա, քանի որ բոլոր մրցաշարերը կարեւոր են ինձ համար»,- Գասպարյանի խոսքը փոխանցում է WTA-ի կայքը:

Հիշեցնենք, որ Լինցի մրցաշարի երկրորդ շրջանում Մարգարիտա Գասպարյանը կմրցի ավստրիացի Բարբարա Հաասի եւ հոլանդացի Կիկի Բերտենսի դիմակայության հաղթողի հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։