Արմեն Գյուլբուդաղյանց. Ազգի պատվի խաղն է

22:33   9 հոկտեմբերի, 2018

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը մարզումային հավաքի առաջին մարզումից հետո խոսել է թիմի վիճակի մասին:

«Տղաները մեծ ոգեւորությամբ ու պատասխանատվությամբ էին մարզվում: Վնասվածքներ չունենք, մի փոքր վնասվածք կա Մարկոս Պիզելիի, նաեւ Հրայր Մկոյանի մոտ: Հուսով եմ, որ մինչեւ խաղը նրանք էլ կապաքինվեն ու լիովին պատրաստ կլինենք:

Ազգի պատվի խաղն է, պետք է գան, քաջալերենք, մեր կողմից ես վստահ եմ, որ տղաներն ամեն ինչ կանեն, կփորձենք, որպեսզի հասնենք մեր ուզած հաղթանակին»,- ասել է Արմեն Գյուլբուդաղյանցը:

Հայաստանի հավաքականը պատրաստվում է Ջիբրալթարի (հոկտեմբերի 13-ին) ու Մակեդոնիայի (հոկտեմբերի 16-ին) դեմ Ազգերի լիգայի խաղերին, որոնք տեղի կունենան Երեւանում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։