«Շանհայ Մասթերս». Ջոկովիչը մեկնարկել է հաղթանակով

17:46   9 հոկտեմբերի, 2018

Թենիսի Շանհայի ATP «Մասթերս 1000» շարքի մրցաշարում հաղթանակով է մեկնարկել աշխարհի երրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը: Այս մրցաշարում երկրորդ համարն ունեցող Ջոկովիչը մրցել է ֆրանսիացի Ժերեմի Շարդիի հետ եւ առավելության է հասել երկու սեթում՝ 6:3, 7:5: Պայքարը տեւել է 1 ժամ 22 րոպե: Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար Նովակ Ջոկովիչը կմրցի իտալացի Մարկո Չեկինատոյի եւ հարավկորեացի Չհուն Հյոնի դիմակայության հաղթողի հետ:

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 7 միլիոն դոլար է: Անցած տարի այս մրցաշարի եզրափակիչում շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր իսպանացի Ռաֆայել Նադալին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։