Բացառիկ ռեկորդ թենիսում

11:37   9 հոկտեմբերի, 2018

Ֆրանսիացի թենիսիստ Ալբանո Օլիվետին Իտալիայում անցկացվող Թենիսի միջազգային ֆեդերացիայի «չելենջեր» շարքի մրցաշարում կատարել է 11 անընդմեջ էյս (առաջին մատուցման միավոր բերող հարվածը)՝ բարելավելով ամերիկացի Սեմ Քուերիի 2007 թվականի ռեկորդը՝ 10 էյս:

26-ամյա Օլիվետին գերմանացի Մարկ Զիբերի դեմ մրցախաղում կատարել է 36 էյս՝ առաջին մատուցումով վաստակելով 50 միաովոր: Օլիվետին հաղթել է 4:6, 7:6, 6:4 հաշվով:

Օլիվետին 2012 թվականին հասել է Մարսելի մրցաշարի քառորդ եզրափակիչ: 2014-ին նա հայտնվել էր ավտովթարում եւ կորտ վերադարձավ 2016-ին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.