18:47 11 օգոստոսի, 2012Գեղալողում Ռուսաստանի հավաքականն անգերազանցելի է։ Նատալյա Իշչենկո - Սվետլանա Ռոմաշինա զույգը նվաճեց 30-րդ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը` ներկայացնելով «Տիկնիկներ» ծրագիրը: Ռուս գեղալողորդուհիները նվաճեցին չեմպիոնի տիտղոսը նաեւ խմբային ծրագրում:
NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցեց Լոնդոնում գտնվող Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի 16-ակի եւ Եվրոպայի 7-ակի չեմպիոն Նատալյա Իշչենկոյի հետ։ Նա Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ միակ գեղալողորդուհին է, ում հաջողվել է հաղթանակ տանել բոլոր չորս մրցաձեւերում:
Նատալյա, շնորհավորում եմ Ձեզ: Երկու Օլիմպիական խաղեր եւ բացարձակ արդյունք: Կարո՞ղ եք համեմատել Լոնդոնի Խաղերը Պեկինի Խաղերի հետ:
Պեկինի Օլիմպիադան առաջինն էր. պատասխանատվությունը շատ ավելի մեծ էր: Այդ առումով Պեկինի Խաղերում ավելի դժվար էր: Այնտեղ մեր հավաքականը երկու ոսկե մեդալ նվաճեց գեղալողում: Դա իմ առաջին օլիմպիական ոսկին էր խմբային ծրագրում: Իսկ այստեղ ես երկու անգամ բարձրացա պատվո հարթակ` խմբային եւ Սվետլանա Ռոմաշինայի հետ: Մենք շատ լավ հանդես եկանք եւ նվաճեցինք ոսկե մեդալներ մեր երկրի համար:
Գեղալողն այն մարզաձեւն է, որտեղ ռուս մարզիկները երբեք չեն հիասթափեցնում: Ինչի՞ հետ է դա կապված:
Կարծում եմ` մյուս մարզաձեւերում նույնպես մեր մարզիկներն անում են ամեն բան, որպեսզի հաջողության հասնեն, բայց սպորտը մնում է սպորտ, իսկ Օլիմպիական խաղերը յուրահատուկ մրցումներ են: Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք ունենք շատ լավ մարզիկներ եւ մարզիչներ: Այդ պատճառով էլ հաղթում ենք:
Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:
Առաջին հերթին ցանկանում եմ հանգստանալ: Այնուհետեւ կմտածեմ հետագայի մասին:
Ձեզ կտեսնե՞նք Ռիո դե Ժանեյրոյի Խաղերում:
Կարծում եմ` դեռ վաղ է այդ մասին մտածել:
Զրուցեց Վերա Մարտիրոսյանը
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.