«Ոսկե գնդակի» բոլոր հավակնորդները

22:01   8 հոկտեմբերի, 2018

France Football-ը հոկտեմբերի 8-ին հրապարակեց 2018 թվականի «Ոսկե գնդակի» հավակնորդների անունները:

Տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը 30 թեկնածուների թվում են Սերխիո Ագուերոն («Մանչեսթեր Սիթի»), Ալիսոն Բեքերը («Լիվերպուլ»), Քարիմ Բենզեման («Ռեալ»), Էդինսոն Կավանին (ՊՍԺ), Գարեթ Բեյլը («Ռեալ»), Տիբո Կուրտուան («Ռեալ»), Կրիշտիանու Ռոնալդուն («Յուվենտուս»), Կեւին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), Ռոբերտո Ֆիրմինոն («Լիվերպուլ»), Դիեգո Գոդինը («Աթլետիկո»), Անտուան Գրիզմանը («Աթլետիկո»), Էդեն Ազարը («Չելսի»), Իսկոն («Ռեալ»), Նգոլո Կանտեն («Չելսի»), Հարի Քեյնը («Տոտենհեմ»), Ուգո Լյորիսը («Տոտենհեմ»), Մարիո Մանջուկիչը («Յուվենտուս»), Սադիո Մանեն («Լիվերպուլ»), Մարսելոն («Ռեալ»), Կիլիան Մբապեն (ՊՍԺ), Լիոնել Մեսին («Բարսելոնա»), Լուկա Մոդրիչը («Ռեալ»), Նեյմարը (ՊՍԺ), Յան Օբլակը («Աթլետիկո»), Պոլ Պոգբան («Մանչեսթեր Յունայթեդ»), Իվան Ռակիտիչը («Բարսելոնա»), Սերխիո Ռամոսը («Ռեալ»), Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»), Լուիս Սուարեսը («Բարսելոնա») եւ Ռաֆայել Վարանը («Ռեալ»):

Հաղթողի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 3-ին կայանալիք «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը։ Այդ օրը France Football-ն առաջին անգամ մրցանակ կհանձնի նաեւ կանանց ֆուտբոլի տարվա լավագույն խաղացողին ու մինչեւ 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստին («Կոպա Տրոֆի»):

Հիշեցնենք, որ նախորդ տարի «Ոսկե գնդակին» արժանացել էր Թուրինի «Յուվենտուսի» պորտոգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որն այս ամռանն է Մադրիդի «Ռեալից» տեղափոխվել իտալական ակումբ:

Ավելի վաղ ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Մադրիդի «Ռեալի» եւ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։