Յուրգեն Կլոպը «Արսենալին» համարում է չեմպիոնության հավակնորդ

23:43   8 հոկտեմբերի, 2018

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծիք է հայտնել, որ Պրեմյեր լիգայի այս մրցաշրջանում չեմպիոնության համար պայքարելու են 4 թիմեր, այդ թվում՝ Լոնդոնի «Արսենալը»։

«Ես այդ մասին ասել եմ դեռ մրցաշրջանի մեկնարկում։ «Արսենալը» տարել է 6 անընդմեջ հաղթանակ եւ 2 միավոր է հետ մեզանից։ Նրանք լավ տեմպ են հավաքել։ Եթե նախապես ասեին, որ 8-րդ տուրից հետո ունենալու ենք 20 միավոր, ես կնայեի օրացույցին եւ չէի հավատա դրան։ Ի ուրախություն մեզ, մենք արեցինք դա»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Evening Standard-ը։

Հիշեցնենք, որ 8-րդ տուրից հետո Պրեմյեր լիգայում եռիշխանություն է: Լոնդոնի «Չելսին», «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը» 20-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Նախորդ 6 տուրերում հաղթանակ տարած «Արսենալն» ունի 18 միավոր եւ «Տոտենհեմի» հետ բաժանում է 4-5-րդ տեղերը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։