Նուրմագոմեդովի հայրը խոստացել է խստորեն պատժել որդուն

12:35   8 հոկտեմբերի, 2018

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հայր Աբդուլմանալ Նուրմագոմեդովը պատմել է, որ որդուն պատժելու է իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հետ մենամարտից հետո դրսեւորած վարքի համար:

«Խաբիբի համար կլինեն ամենախիստ պատժամիջոցները: Այդ առումով շատ խիստ կլինեմ նրա հանդեպ: Ես նախազգուշացրել էի, որ ինձ համար կարգապահությունը պետք է լինի առաջին տեղում: Ութանկյունում դու անում ես այն ամենը, ինչ ցանկանում ես, իսկ դրանից դուրս դա քաղաքացիների սահմանն է, որտեղ կան երեխաներ, կանայք ու կողմնակի մարդիկ»,- Աբդուլմանալ Նուրմագոմեդովի խոսքը մեջբերում է «РЕН-ТВ»-ն:

Մենամարտից հետո ռուսաստանցի մարտիկը ներողություն է խնդրել իր վարքի համար:

Հիշեցնենք, որ Լաս Վեգասում տեղի ունեցած տիտղոսային մենամարտում  Ռուսաստանը ներկայացնող մարտիկը չորրորդ ռաունդում հաղթել էր խեղդող հնարքով: Մաքգրեգորը հանձնվել էր:

Մենամարտից հետո մարզիկների թիմերի միջեւ բախում է եղել մարզադահլիճում, որը սադրել է Հաբիբը՝ դուրս գալով ութանկյունից: Նա հարձակվել է Մաքգրեգորի ընկեր Դիլոն Դենիսի վրա: Այդ պահին ութանկյուն է մտել Նուրմագոմեդովի մարտավկա Զուբայր Տուխուգովը եւ սկսել է կռվել Մաքգրեգորի հետ: Հաբիբը ոստիկանների ուղեկցությամբ լքել է դահլիճը: Չեմպիոնին գոտին չեն հանձնել:

Քոնոր Մաքրեգորը UFC-ում հանդես չէր գալիս 2016-ից: 2017-ին 30-ամյա իռլանդացին պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանոններով մենամարտեց 5 քաշային կարգերում աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի հետ եւ պարտվեց տեխնիկական նոկաուտով։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։