ՊՍԺ - «Լիոն»՝ 5:0. Մբապեի պոկերը՝ 13 րոպեում (տեսանյութ)

00:57   8 հոկտեմբերի, 2018

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 9-րդ տուրում առաջատար ՊՍԺ-ն 5:0 հաշվով տնային հաղթանակ տարավ «Լիոնի» նկատմամբ: 9-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով հաշիվը բացեց բրազիլացի Նեյմարը, իսկ ընդմիջումից հետո 13 րոպեում պոկերի հեղինակ դարձավ ֆրանսիացի Կիլիան Մբապեն: Առաջին խաղակեսում թիմերը ստացան մեկական կարմիր քարտ (տեսանյութ):

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում 19-ամյա Մբապեն գոլերի քանակը հասցրեց 8-ի եւ հավասարվեց ռմբարկուների ցուցակը գլխավորող Նեյմարին: Ֆրանսիացի հարձակվողն առաջին անգամ 3 եւ ավելի գոլ խփեց ՊՍԺ-ի կազմում:

1997-ից հետո Մբապեն ՊՍԺ-ի առաջին խաղացողն է, որը Ֆրանսիայի առաջնության խաղում խփում է 4 եւ ավելի գոլ: 1997-ի ապրիլի 27-ին դա հաջողվել էր ֆրանսիացի հարձակվող Պատրիս Լոկոյին:

ՊՍԺ-ն տարավ 9-րդ անընդմեջ հաղթանակը եւ 27 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող «Լիլը» հավաքել է 19 միավոր, իսկ «Լիոնը» 14 միավորով 6-րդն է:

Ֆրանսիայի առաջնություն, 9-րդ տուր

ՊՍԺ - «Լիոն»՝ 5:0

Նեյմար, 9 (11մ), Կիլիան Մբապե, 61, 66, 69, 74

Հեռացումներ՝ Պրեսնել Կիմպեմբե, 32 – Լյուկա Տուզար, 45+1



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։