Լոնդոն-2012. Ռուսաստանի 17-րդ ոսկին

15:46   11 օգոստոսի, 2012

Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կիրդյապկինը հաղթեց Լոնդոնի Օլիմպիական խաղերի մարզական քայլքի 50 կմ մրցումներում:

Ռուսաստանցին 3:35.59 արդյունքով սահմանեց օլիմպիական ռեկորդ՝ նվաճելով Ռուսաստանի պատվիրակության 17-րդ ոսկե մեդալը 30-րդ Օլիմպիական խաղերում: Ավստրալացի Ժարեդ Թալենտը դարձավ արծաթե մեդալակիր, իսկ չինացի Սի Տյանֆենը բավարարվեց բրոնզով:

30-րդ Օլիմպիական խաղեր

Աթլետիկա, տղամարդիկ

Մարզական քայլք, 50 կմ

1. Սերգեյ Կիրդյապկին (Ռուսաստան) - 3:35.59 (օլիմպիական ռեկորդ)

2. Ժարեդ Տալենտ (Ավստրալիա) - 3:36.53

3. Սի Տյանֆեն (Չինաստան) - 3:37.16



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.