Օլիմպիադա-2018. Արոնյանը չհաղթեց 79-րդ համար Կովալյովին

18:06   1 հոկտեմբերի, 2018

Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցում է Բելառուսի թիմի հետ: Առաջինը պայքարն ավարտեցին առաջատարները: Լեւոն Արոնյանը (2780) սեւերով մրցեց Վլադիսլավ Կովալյովի (2664) հետ եւ 30-րդ քայլում համաձայնեց ոչ ոքի արդյունքի: ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում Կովալյովը 79-րդն է, Արոնյանը՝ 5-րդը:

Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը շարունակում են պայքարը:

Հիշեցնենք, որ անցած տուրում Հայաստանի հավաքականը 3.5:0.5 հաշվով հաղթել էր Մակեդոնիայի թիմին եւ 10 միավորով բաժանում է 4-13-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են 12-ական միավոր ունեցող Լեհաստանն ու Ադրբեջանը, իսկ ԱՄՆ-ի թիմը 11 միավորով երրորդն է: Բելառուսները եւս ունեն 10 միավոր:

Օլիմպիադայում կանցկացվի 11 տուր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։